Ինձ համար անհասկանալի է, երբ Երևանում, տաքուկ և հարմարավետ աշխատասենյակներում նստած երիտասարդ կարիերիստները խոսում են Հայաստանի ներքին կյանքից, ժողովրդից, բայց նրանց մեծ մասի ոտքը հողին էլ երևի դիպած չկա, նրանք ասֆալտային դեմագոգներ են: Գնացեք մարզեր, տեսեք հեռավոր համայնքներում մարդիկ ինչ վիճակում են, նոր սկսեք փիլիսոփայել, մի դարձեք Մեծն Սևակի հայտնի ստեղծագործության ակամա «հերոսները»։
Զոհրապ ԵԳԱՆՅԱՆ